ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանն ու Սարգսյանը միջնորդության կարիք չունեն. Շարմազանովը` Սերժ Սարգսյանի`բանակցային գործընթացին հնարավոր ներգրավման մասին

© Sputnik / Asatur Yesayants

Արսեն Խառատյանի` Սերժ Սարգսյանի Արցախի բանակցային գործընթացին հնարավոր ներգրավման մասին հայտարարության մեջ սենսացիոն բան չեմ տեսնում: Այս մասին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում: 

«Արսեն Խառատյանի հայտարարության ժամանակ Հայաստանում չեմ եղել, դրանից հետո էլ Սերժ Սարգսյանին չեմ հանդիպել, իսկ կուսակցությունում գործադիր մարմնի նիստ չի եղել, որ քննարկենք։

Նույն Միացյալ Նահանգներում և այլ երկրներում նման պրակտիկա կա։ Կարծում եմ, եթե նման խնդիր լինի Փաշինյանն ու Սարգսյանը միջնորդության կարիք չունեն։ Եթե չեմ սխալվում` Փաշինյանը մեկ անգամ ասել է, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կարիք լինի, ապա դա բացառապես կլինի արցախյան հարցի քննարկման համար։ Նոր բան չէ, որ ներկա ու նախկին ղեկավարները քննարկումներ են անցկացնում»,- ասել է Շարմազանովը։

Շարմազանովը նշել է, որ ինքը ողջունում է համապետական հարցերում ներկա ու նախկին իշխանությունների համագործակցությունը։ Նրա խոսքով` Արցախի հարցի շուրջ բոլորը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները և միավորվեն այդ խնդրի շուրջ։ «Սերժ Սարգսյանը մի անգամ անձնական օրինակով դա ցույց է տվել` այցելելով Լևոն Տեր-Պետրոսյանին»,- հիշեցրել է Շարմազանովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: