ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը զգուշացրել է Ադրբեջանին. Պատերազմը կարող է հանգեցնել անխուսափելի հետևանքների

Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երեկ պատասխանեց Facebook օգտատերերի հարցերին, ասել է, որ իր վարչապետության ժամանակ կրակոցների վիճակագրությունը սահմանին ցածր է եղել:

«Այս ընթացքում, կրակոցների միջին հաճախականությունը աննախադեպ ցածր է եղել: Երբեմն այն հասել է 2000-ականների մակարդակին: Մենք ունենք զինադադարի ռեժիմի խախտումների աննախադեպ ցածր մակարդակ: Ցավոք, չնայած դրան, կորուստներ էլ են եղել», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, հայկական կողմը պատրաստ է պաշտպանվել, բայց այն չի պատրաստվում պատերազմ սկսել:

«Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն, բայց ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ի վերջո հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ ռազմական հակամարտությունը կարող է հանգեցնել անխուսափելի հետևանքների», - ասել է վարչապետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: