ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

armenpress.am

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հունիսի 26-ին Վիեննայում քննարկել են կազմակերպության ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քննարկվել Է ԵԱՀԿ ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում, նրա աշխատանքը Անդրկովկասի անվտանգության ու կայունության շուրջ ժնեւյան քննարկումների շրջանակներում: Նաեւ արծարծվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունների եւ ինստիտուտների՝ Ժողովրդական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարի եւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի աշխատանքի առանձին ասպեկտներ»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: