ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը խստացնում է կանխիկ դրամի անդրսահմանային փոխադրման վերահսկողությունը

Financial Times

Հունիսի 27-ին Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությանը: Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած քաղաքացի, ով իր մոտ ունի 10 հազար եվրո կամ ավելի գումար, պարտավոր է այն հայտարարագրել մաքսային մարմիններում:

«Հայտարարագիրը պետք Է ներկայացվի անկախ այն բանից, թե ճանապարհորդը կանխիկ դրամը տանում է իր հետ, ուղեբեռում է, թե փոխադրամիջոցներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կանոնակարգով վերահսկողությունը կիրականացվի թղթադրամների, բանկային վճարագրերի, կանխավճարված բանկային քարտերի և ոսկու նկատմամբ: Եթե կանխիկ դրամն առաքվում Է փոստով, սուրհանդակային ծառայությամբ կամ կոնտեյներներով, իշխանություններն իրավունք կունենան առաքիչից կամ ստացողից պահանջել հայտարարագիր գրավոր կամ էլեկտրոնային ձևով:

Նորամուծությունը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը: Օրենքն ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակավելուց հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: