ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի երկու պատգամավորներ ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից

Orer. eu

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կայքում հրապարակվել է Անկախ քննչական մարմնի զեկույցը կոռուպցիայի մեջ մեղադրվող ԵԽԽՎ առանձին պատգամավորների և նախկին անդամների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է «Эхо Кавказа»-ը, զեկույցում նշված է 29 պատգամավորի անուն, որոնց մի մասը մեղավոր է ճանաչվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար Ադրբեջանի ներկայացուցիչներից փողեր և նվերներ ստանալու մեջ։

Այսպես, կոմիտեն հաստատել է, որ Զմագո Ելինչիչ Պլեմենիտին 2012 թվականի հուլիսին 25 000 եվրո է ստացել մի բրիտանական ընկերությունից, որը ներգրավված է եղել Laundromat սկանդալում։ «Կասկածներ կան, որ նա գործել է ի շահ Ադրբեջանի՝ ընտրություններին մոնիթորինգի ժամանակ»,-նշված է զեկույցում։ Հաշվի առնելով սա՝ Ելինչիչ Պլեմենիտին ցմահ զրկվել է Եվրոպայի խորհրդի մուտքի իրավունքից։

ԵԽԽՎ մուտքից ցմահ զրկելու մասին նմանատիպ որոշումներ են կայացվել նաեւ այլ պատգամավորների նկատմամբ, նրանց թվում՝ Կարին Ստրենց, Կարին Վոլդսեթ, Լուկա Վոլոնտե (Ադրբեջանի իշխանություններից փողերի ստացման հիմնական կերպարը)։

Զեկույցում  որպես միջոցների փոխանցման կազմակերպիչ են նշվում Ադրբեջանի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը եւ Էլհան Սուլեյմանովը, որոնք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտքից կոռուպցիայի մեջ ներգրավվածության եւ բարոյական նորմերի խախտման համար:

Կոմիտեն շեշտում է նաեւ, որ վերոհիշյալ անձիք հրաժարվել են համագործակցել եւ պատասխանել կոռուպցիայի փաստերի հետաքննության հարցերով կոմիտեի հարցերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: