ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում չէ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը կրկին դուրս է մնացել լավագույն տասնյակից: Նա 12-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատար աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (69-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: