ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը ստացել է ԵՄ 14 երկրների աջակցությունը փախստականների հարցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է Եվրամիության 14 երկրների աջակցությունը ԵՄ այլ երկրներում գրանցված միգրանտներին Գերմանիայից արտաքսելու արագացված գործընթացի հարցում։

Սրա մասին խոսվում է ութ էջանոց փաստաթղթում, որը Գերմանիայի կանցլերը պատրաստել է կոալիցիոն գործընկեր կուսակցությունների եւ խմբակցությունների՝  Քրիստոնեա-սոցիալական միության եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների համար, փոխանցում է dpa գործակալությունը։

Ապաստան հայցողները, որոնց ԵՄ մուտքի երկիրը Գերմանիան չէ, Մերկելը նախատեսում է տեղակայել հատուկ կենտրոններում։ Ավելի վաղ Գերմանիան Իսպանիայի եւ Հունաստանի հետ պայմանավորվածության էր հասել միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակցության մասին։ Մասնավորապես, Իսպանիան եւ Հունաստանը պատրաստ են հետ ընդունել փախստականներին, եթե գերմանական իրավապահները Ավստրիայի հետ սահմանին պարզեն, որ նրանց տվյալները գրանցված են ЕС EURODAC ընդհանուր բազայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: