ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստղագետ Երվանդ Թերզյանը կարժանանա ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևին

Barev Today

ՆԱՍԱ-ն մտադիր է իր բարձրագույն պարգևը համարվող «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանը հանձնել աստղագետ, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանին, հայտնում է News.cornell.edu կայքը:

«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հանրային ծառայությանն ուգիտական հետազոտություններին:  Նա իր էնտուզիազմն օգտագործել է տիեզերքնուսումնասիրելու, ուսանողների ու հանրության համար ոգևորիչ փորձառություններապահովելու համար»,- ասվում է ՆԱՍԱ-ի՝ պարգևի համար նախապատրաստված տեքստում:

Նշվում է նաև, որ Թերզյանն անհավանական ազդեցություն է ունեցել երիտասարդ ուղեղներինկրթելու ու ոգեշնչելու հարցում: 

Ուստի` այս ձեռքբերումները  և նրա հայտնի մարդասիրությունն ապացուցում են, որ դոկտոր Թերզյանն արժանի է  այդ բարձրագույն պարգևին»,- նշված է տեքստում:

Նշենք, որ Երվանդ Թերզյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ է, աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), ԱՄՆ Քորնելի համալսարանի պրոֆեսոր։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: