ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական բեռնատարները մնացել են վրաց–ռուսական սահմանին

© Sputnik / Владимир Корнев

Հայկական բեռնատարները կուտակվել են վրաց-ռուսական սահմանին` «Վերին Լարս» հսկիչ-անցակետում: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Նշվում է, որ մրգերով բեռնված ավտոմեքենաներն արդեն մի քանի օր է` չեն կարողանում մտնել Ռուսաստանի տարածք։

Կիլոմետրանոց հերթերի պատճառն այն է, որ վրացական կողմը ներմուծել է վարորդների էլեկտրոնային գրանցման նոր համակարգ։ Այդ նորամուծության հետևանքով գործընթացը դանդաղել է։ Իրավիճակը բարդացնում է նաև ռուսական մաքսատան աշխատանքի դանդաղկոտությունը։ Այս հանգամանքը նշել են նաև SPAYKA-ում, որն առաքում իրականացնող խոշոր ընկերություն է Հայաստանում։

SPAYKA-ի ներկայացուցչի խոսքով` բեռնատարն այսօր անցակետում մնում է մոտ երկու օր, այն դեպքում, երբ սովորաբար հերթը ավտոմեքենաները հաղթահարում են մոտ վեց ժամում։

Ընկերությունից նշեցին, որ հերթերի պատճառներից մեկը զբոսաշրջային սեզոնն է։ Սովորաբար տարվա այս եղանակին սահմանին կուտակվում են հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ինտենսիվ բանակցություններ է վարում վրացի և ռուս գործընկերների հետ` այդ խնդիրը լուծելու նպատակով։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: