ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ քննարկել է Հայաստան– ԵՄ վիզաների ազատականացման հարցը

www.armradio.am

Եվրոպական Խորհրդարանն իր երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:

Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավորթյան օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել:

Բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը:

Հարցի քվեարկությունը տեղի կունենա այսօր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: