ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկիՍահմանադրության օրվա առթիվՔսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթորն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխանժողովրդավարականսոցիալականիրավական պետություն կերտելու մեր երազանքը:

Հայ ժողովուրդն իր բարձր իրավագիտակցությամբ պայմանավորված որոշումը վավերացրեց դժվարին մի ժամանակներումերբ հազիվ մեկ տարի առաջ էին լռել հրանոթների որոտներըիսկ խաղաղությանն ուղղված իրական սպառնալիքներն ավելի շատ էինքան կայուն զարգացման դեռ փխրուն երաշխիքները:

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի ընդունումը կանխորոշեց մեր պետության հետագա ընթացքն ու զարգացման ուղինԱնկախ պետականություն կառուցելու տարբեր հանգրվաններում այն երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների եւ փայլուն կատարելով իր պատմական առաքելությունըմիշտ մնաց բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմքըիսկ իրավական հարթությունում դարձավ մեր ինքնիշխանության մշտարթուն պահապանը:

Եւ այսօր յուրաքանչյուրիս իրավունքների ազատ իրացումով ու պարտականությունների պատշաճ կատարումով է պայմանավորված պետական եւ հասարակական կյանքում Սահմանադրության անառարկելի գերակայության հաստատումն ու լիարժեք կիրառումըԻսկ այն բոլոր ասպարեզներում Հայաստանի կայուն զարգացման կարեւորագույն նախապայմանն է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը գրեթե քառորդ դար շարունակ փարոսի լույսի պես մեզ առաջնորդում է անկախ ու ժողովրդավարական պետություն ստեղծելու դժվարին ճանապարհովԵւ մենք էլ պիտի աչքի լույսի պես փայփայենք այնինչպես մեր պետական խորհրդանիշներըորոնց օրը նույնպես նշում ենք այսօր:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվբոլորիս մաղթում եմ խաղաղությունառողջություներջանկություն եւ բարեկեցություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: