ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կվաճառի Ուկրաինային

Unian

Անկարայում տեղի  է ունեցել  թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։

Դրա ընթացքում ստորագրվել է պաշտոնական Կիևին թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման և համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ Իր հերթին թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական «Ան-178» բեռնատար ինքնաթիռների գնման հարցում, փոխանցում է Ermenihaber-ը: 

Բացի վերոնշյալ ԱԹՍ-ներից թուրքական կողմն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմատակարարի առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ։

Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել  թուրք-ուկրաինական հատուկ բյուրո, որը կզբաղվի զրահապատ մեքենաների շարժիչների արտադրությամբ։

Քննարկվել է նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ, տանկեր արտադրելու հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: