ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստման մասին տեղեկությունը: «Եթե հանդիպման անցկացման վայրի և ժամկետի մասին վերջնական պայմանավորվածություն լինի, մենք այդ մասին նախօրոք կտեղեկացնենք»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը:

Ավելի վաղ ռուսաստանցի համանախագահը ԱՊԱ-ին հայտնել էր, որ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Ի. Պոպովն ասել էր, որ համանախագահները, նախկինի պես, դժվարանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով որևէ հապարակային հայտարարություն կատարել. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի նրբությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առայժմ ձեռնպահ են մնում այդ թեմայով որևէ հրապարակային ելույթից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կկատարվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպման արդյունքներով: Մենք հույս ունենք, որ դրա անցկացման ժամկետը կհրապարակվի առաջիկայում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: