ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան Ծաղկաձորում հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով։

«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով անցկացվող հավաքը, որը կազմակերպվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու ծրագրի շրջանակում, համախմբում է Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև աշխարհի ավելի քան քսան երկրից ժամանած շուրջ 400 երիտասարդների։

Հավաքի մասնակիցների հետ շփման ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել ազգային ինքնության, եկեղեցու և քրիստոնեության, հայրենասիրության թեմաներին։

Խոսելով հայկական ինքնության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր ժողովրդի պատմությունը հպարտանալու շատ առիթներ է տալիս, և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հպարտանալու նոր հնարավորություն են ստեղծում։ «Աշխարհում քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք կարողացել են հեղափոխական փոփոխություններ իրականացնել առանց ընդհարումների և արյան, քիչ են ժողովուրդները, որոնք այսքան հանդուրժող ու գիտակից կարող են լինել։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ՝ լինելու հպարտ հայ, և վերջին իրադարձությունները ևս մեկ կաթիլ են ավելացնում մեր հպարտությանը»,- ավելացրել է Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով քրիստոնեությանն ու եկեղեցու դերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց նա հիշեցրել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես եկեղեցի չէ. «700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, այն դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը, սերունդներին փոխանցել մեր ազգային ժառանգությունը»։

Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին։ Հանրապետության նախագահը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է գալ Հայաստան, նվիրվել երկրին, ազգային ժառանգությունը պահպանելով՝ հզորացնել հայրենիքը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: