ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

The National

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով բրիտանական կառավարության կողմից տարածած հայտարարությանը: 

«Այսօր ցերեկը վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է ԱԳ նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականը: Վարչապետը Բորիսին շնորհակալություն է հայտնել իր կատարած աշխատանքի համար: Առաջիկայում կհայտարարվի, թե այդ պաշտոնում ով է նրան փոխարինելու»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ նախօրեին հրաժարական էր տվել նաև ԵՄ-ից դուրս գալու հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը: 

Երկու պաշտոնյաների հրաժարականը կապված է Brexit-ի հարցում վերջին շրջանում կառավարությունում տեղի ունեցող տարաձայնությունների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: