ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

Այսօր՝ հուլիսի 9-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 6.44 կմ/ժ
23 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: