ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,813.94 դրամ ԱՐԾԱԹ - 238.58 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,330.93 դրամ

Կիմ Չեն Ընը Թրամփին նամակ է գրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը։ «Հրաշալի նամակ նախագահ Կիմ Չեն Ընից։ Մեծ առաջընթաց է ձեռք բերվել»,- գրել է Թրամփը։

Նամակում Կիմը նշում է, որ Սինգապուրում կայացած հանդիպումը ու երկու երկրների առաջնորդների հետագա հայտարարությունները դարձել են «բովանդակալից ճամփորդության» մեկնարկը։ Նա նշում է, որ բարձր է գնահատել Թրամփի «եռանդուն ու արտառոց» ջանքերը՝ երկու երկրների փոխհարաբերությունները կատարելագործելու նպատակով։

«Ես հավատում եմ, որ ուժեղ կամքը, անկեղծ ջանքերն ու միասնական մոտեցումը, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի նոր ապագային, իրականություն կդառնան"։ Կիմը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների փոխհարաբերություններում «դարակազմիկ առաջընթացը» հնարավոր է դարձնելու երկու առաջնորդների հետագա հանդիպումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 17.70 կմ/ժ
25 C°
 
18°  28° 
23.07.2018
18°  32° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: