ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Reuters

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:

«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,-նշել է Հովնան Բաղդասարյանը:

Իր պատասխան նամակում, Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: