ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի ճակատագիրն անհայտ է. նախարար

YouTube

Բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած մասի ճակատագիրը դեռևս անհայտ է` ֆինանսավորում չկա: Այս մասին, ինչպես հայտնում է «Այսօր»-ը, լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին» ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

«Պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել և հասարակական վերահսկողությունն ուժեղացնել ծրագրի նկատմամբ։ Բացում ենք նոր էջ, որտեղ ամեն ինչ կլինի թափանցիկ: Բոլորը պատասխան են տալու մինչ այս կառուցած անորակ ճանապարհների համար»,- ասել է Աշոտ Հակոբյանը:

Նախարարի խոսքով` որոշ հատվածներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք պետք է շտկեն շինարարներն իրենց միջոցներով, քանի որ ճանապարհը  երաշխիքային ժամկետում է։

Աշոտ Հակոբյանն ընդգծել է` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: