ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են հրապարակում խորոված պատրաստելու և ցույց կազմակերպելու

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և հրավիրել նրան Երևան` խորոված ուտելու:

Բացի այդ, նրանք խոսել են Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Դատելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը փոխանցած ձայնագրություններից հեռախոսազրույցները տեղի են ունեցել Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո:

Յունկերի հետ ունեցած հեռախոսազրուցում Վովան ու Լեքսուսը դժգոհել են  ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներից: Ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան ասել է, որ «իրենք ստիպված են կրկին ու կրկին բացատրել Թրամփին, թե ինչպիսին է աշխարհի կարգը»:

«Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, և մենք պետք է համոզված լինենք, որ նա աստիճանաբար կսկսի հասկանալ` ինչ է կատարվում Հայաստանում: Լավ է: Ամեն ինչ լավ է, մաղթում եմ հաջողություն»,- ասել է Յունկերը:

Պրանկերները նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին հրավիրել են Երևան և առաջարկել հրապարակում միասին խորոված պատրաստել և ցույց կազմակերպել:

«Վատ չի հնչում, կգամ հաջորդ տարի, այս տարի այլևս հնարավոր չէ, և մենք կհամաձայնեցնենք համապատասխան ժամկետները և հնարավորությունները», - ասել է Յունկերը:

Իր հերթին, Մոգերինին խոսել է Հայաստանի նորընտիր իշխանությունների մասին ` նշելով, որ ուկրաինական սցենարից խուսափելու համար Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի բոլոր կողմերի հետ ոչ թե ընտրություն կատարի մեկ երկրի օգտին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ կողմ է եղել այդ մոտեցմանը:

«Մենք պետք է զգույշ գործենք և խուսափենք այդ ուղղությամբ ցանկացած զարգացումներից: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն իրավունք ունի իր սեփական ընտրությունը կատարելու», - ասել է Մոգերինին:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: