ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքահայ պատանիներից մեկը կհյուրընկալվի վարչապետի ընտանիքում. նախարար

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներից մեկին իր տանը կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Օգոստոսի 10-ից 24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Առաջին հատվածը երեխաներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքիներում։ Քանի որ այս տարի մասնակից սփյուռքահայ երեխաների թիվը բավականին մեծ է, հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր կա»,- ասել է նախարարը: 

Տեսաուղերձում Աննա Հակոբյանն, իր հերթին, հայտնել է, որ սիրով պատրաստվում  են իրենց ընտանիքում հյուրընկալել այդ երեխաներից մեկին: 

«Հուսանք, եթե ոչ ես ու վարչապետը, ապա մեր երեխաներն անպայման 10 օր շարունակ կհյուրընկալեն մեր հյուրին»,- նշել է վարչապետի կինը։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: