Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում

09:06     17 դեկտեմբերի, 2021

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում:

Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:

Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին: 


© armedia.am