Չինաստանը կկիրառի պատժամիջոցների հակազդման օրենքն՝ ի պատասխան ԱՄՆ-ի ճնշման

15:02     21 դեկտեմբերի, 2021

Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների ուժգնացող ճնշմանն ի պատասխան պլանավորում են կիրառել հակամիջոցներ՝ վերջերս ՉԺՀ-ում ընդունված՝ միակողմանի պատժամիջոցների հակազման օրենքի հիման վրա: Դետեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն Սինցզյանում այսպես կոչված մարդու իրավունքների խախտման խնդրի պատրվակով հակաօրինական պատժամիջոցներ Է կիրառում ՉԺՀ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ,- հայտարարել Է նա ճեպազրույցում:- Ամերիկյան կողմի նման թյուր գործողությունների պատճառով Չինաստանը որոշում Է ընդունել Միացյալ Նահանգների նկատմաբ կիրառել հայելային միջոցներ օտարերկրյա պատժամիջոցների հակզդման օրենքի հիման վրա»:

Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը քամահրում Է միջազգային հարաբերությունների զարգացման հիմնարար սկզբունքները՝ հարված հասցնելով չին-ամերիկյան շփումներին: «Նման գործողությունները լուրջ միջամտություն են Չինաստանի ներքին քաղաքականությանը: (…) Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ առիթով»,- հավելել Է Չժաո Լիցզյանը: Արևմուտքի երկրների հետ Պեկինի հարաբերությունների սրում Է հարուցում Չինաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների թեման: Արևմտյան պետությունները ՉԺՀ-ին մեղադրում են ուղղիչ ճամբարների ցանցի ստեղծման մեջ, որտեղ իբր կարող են հարկադրաբար պահվել մինչև 1 միլիոն ույղուրներ, և այնտեղ գտնվող մարդկանց աշխատանքի օգտագործման մեջ:

Չինաստանի իշխանություններն ավելի վաղ բազմիցս հերքել են Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանում պատժական հիմնարկությունների ցանցի ստեղծման մասին տեղեկատվությունը: Այս տարվա գարնանն ԱՄՆ-ը, Կանադան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել չինացի պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ույղուրների իրավունքների խախտմանը մեղսակից լինելու մեջ, ինչն առիթ Է դարձել Չինաստանի կողմից պատասխան միջոցների ձեռնարկման համար:


© armedia.am