Պուտինը հանձնարարել է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի հետ

17:06     21 դեկտեմբերի, 2021

Միջազգային բարդ իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ՇՀԿ-ի և ՀԱՊԿ երկրների հետ, ապահովել միութենական պետության պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Միջազգային բարդ իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ՇՀԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ, հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին:


© armedia.am