Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը

17:28     28 դեկտեմբերի, 2021

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման և սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների: 

Հանդիպմանը ներկա Է նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:


© armedia.am