Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

20:54     28 դեկտեմբերի, 2021

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի: Այս մասին Aysor.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Քննիչը որոշել է մերժել Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը:

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական թիմը կբողոքարկի որոշումը:


© armedia.am