Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

14:26     29 դեկտեմբերի, 2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:


© armedia.am