Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

16:54     29 դեկտեմբերի, 2021

Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, ով մինչև վերջերս գլխավորել է կրթության և գիտության կոմիտեն, փոխանցում է Aysor-ը։

Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր: Դեմ է քվեարկել մեկ պատգամավոր 

Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:


© armedia.am