Մոսկվան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին

16:27     29 դեկտեմբերի, 2021

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության հարցում, աջակցել «ցանկացած ձևով»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում նախապայմաններ առաջադրելուց հրաժարվելը, կենտրոնանալը փոխընդունելու թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կտանեին դեպի վստահության և բարիդրացիականության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Ռուդենկոն:


© armedia.am