Հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ճանապարհներին ծառայություն կիրականացնեն ՀՀ ոստիկանության ծառայողները

14:00     30 դեկտեմբերի, 2021

Հնարավոր է, որ որոշ ոստիկաններ՝ ելնելով իրավիճակից, գործուղվեն հանրապետության տարբեր մարզեր, որտեղ հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ծառայություն կիրականացնեն ճանապարհներին։ Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հայտնում է News.am-ը։

«Ես տեղեկություն չունեմ, որ ոստիկանությունում կարող է նոր միավորում կամ նոր մարմին ձեւավորվել»,-նշեց նա։

Ֆիդանյանը չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչ աշխատանքում նրանք կներգրավվեն։


© armedia.am