Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

15:05     1 հունվարի, 2022

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 1-ին եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է  «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:


© armedia.am