ԵՄ-ն Ղազախստանին օգնություն է առաջարկել

12:44     10 հունվարի, 2022

Ղազախստանում Եվրոպական միության ներկայացուցչությունում հայտարարել են, որ պատրաստ են օգնել ճգնաժամը հաղթահարելուն անկարգությունների ճնշումից հետո, Թվիթերում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք պատրաստ ենք օգնել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Արտաքին ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնական իրավունքները»,- նշված է գրառման մեջ։


© armedia.am