Տոկաևը հաստատել է Ղազախստանի կառավարության նոր կազմը

17:03     11 հունվարի, 2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռոման Սկլյարը նշանակվել է վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում: Փոխվարչապետերի պաշտոնները զբաղեցրել են Երալի Տուգժանովը, Մուխտար Տլեուբերդին և Բախիթ Սուլթանովը:

Իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին, պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովը և ՆԳ նախարար Երլան Տուտգումբաևը:


© armedia.am