Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

17:09     11 հունվարի, 2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:

Դատախազությունից  հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև մասնակցություն այլ միջոցառումների:


© armedia.am