Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 346811-ի

11:04     13 հունվարի, 2022

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հունվարի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 346811: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8014 (+4) դեպք, մահվան ևս 1514 (+2) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 3972 անձ: Ապաքինվել է 333311 անձ:


© armedia.am