Իրանում անցկացվել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի խոշորագույն համատեղ զորավարժությունները

17:41     13 հունվարի, 2022

Իրանում անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մուհամեդ Ռասուլլա» կոչվող խոշորագույն համատեղ զորավարժությունները, հայտնում է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Քուդս» բազայի խոշորագույն համատեղ և համակցված զորավարժությունների տարբեր փուլերի իրականացման ընթացքում Սիստան և Բելուջիստան հարավարևելյան նահանգներում ներգրավվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» բազայի տարբեր օպերատիվ ստորաբաժանումներ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրի խոսքով՝ կիրառվել են հրթիռներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և զրահատեխնիկա։ ««Քուդս» բազայի մասնագիտացված մարտական ​​ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրել են իրական բախումների և օպերացիաների բոլոր մոդելավորված պայմանները»,- հավելել է նա։

 


© armedia.am