Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

17:56     13 հունվարի, 2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:

Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական  բարեփոխումների շուրջ:


© armedia.am