Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Ջիդդայում. ISNA

12:47     17 հունվարի, 2022

Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա և վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»:

Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի և իրանցի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում:

Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ և տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում և Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի և Էր Ռադի միջև երկխոսության և դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան:

Երկու երկրների միջև հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, փոխանցում է «Արմենպրես»-ը:


© armedia.am