Եվս 4 հայ մարզիկ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել

12:35     18 հունվարի, 2022

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին, հայտնում է Armsport-ը:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին , Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:


© armedia.am