Նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված են

10:35     1 փետրվարի, 2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ 

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի և  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և  2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությունում։ 


© armedia.am