Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

12:10     7 փետրվարի, 2022

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշվում է, որ Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:

Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:


© armedia.am