Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին

15:12     7 փետրվարի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։

 


© armedia.am