«Դրական զարգացումների ևս մեկ նշան». Շառլ Միշելը՝ Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձի մասին

16:37     7 փետրվարի, 2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձին հայրենիք: Նա այդ մասին գրառում է արել իր թվիթերյան էջում:

«Ադրբեջանի կողմից 8 հայ կալանավորների ազատ արձակումը և հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների ևս մեկ նշան է Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է կայունությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»,-գրել է պաշտոնյան:


© armedia.am