Միութենական պետության մաս կազմելու հարց Հայաստանում չի քննարկվում. Հակոբ Արշակյան

20:00     8 փետրվարի, 2022

Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, փոխանցում է Aysor.am-ը ։

Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում:

«Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա», - ասաց Արշակյանը:


© armedia.am