Ընթանում է Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակին նվիրված համաժողովը

10:48     9 փետրվարի, 2022

Փետրվարի 9-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում տեղի է ունենում «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովը:

Համաժողովը նվիրված է Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչներ, փորձագետներ։


© armedia.am