Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

00:00     10 փետրվարի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահն այսօր առավոտյան խոսել է նախագահ Մակրոնի հետ»,- ասել է նա։ «Ես ակնկալում եմ, որ նա շաբաթվա ընթացքում կխոսի մի շարք այլ եվրոպացի գործընկերների հետ»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Միաժամանակ Փսակին նշել է, որ Վաշինգտոնը դեռ չի կարող գնահատական տալ, թե ԱՄՆ-ի տեսանկյունից որքան հաջող է անցել Ֆրանսիայի ղեկավարի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։


© armedia.am