Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է Ուկրաինայի մասին իր հայտարարությունը, որն արվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Կիևը ստորագրել է Մինսկի համաձայնագրերը և պարտավոր է կատարել դրանք։ «Դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացի՛ր, իմ գեղեցկուհի, պետք է կատարել: Այլ կերպ չի լինի»,- ասել է Պուտինը ասուլիսի ժամանակ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս արտահայտությունը «անձնական հարթություն» չունի։
«Հարցը կայանում է նրանում, որ երբ մենք պետության ղեկավարից լսում ենք այնպիսի մեկնաբանություններ, որ ինչ-որ դուր է գալիս կամ դուր չի գալիս այն հիմնարար համաձայնագրերում , որոնք անվտանգության տեսանկյունից կարգավորում են շատ կարևոր հարաբերություններ երկրների միջև՝ ներառյալ հենց Ուկրաինան, ինձ թվում է, որ դա ոչ ճիշտ ձևաչափ է: Եթե պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել, հատկապես միջազգային իրավունքի նորմերով և ՄԱԿ-ի անվտանգության բանաձեւով ամրագրված պարտավորություններ, ապա բոլորը պետք է կատարեն և պայմանավորվեն, թե ինչպես դա անել»,- ասել է նա։