ՀՀ Արդարադատության նախարարի պատվիրակությունը կմեկնի Իրան

11:22     12 փետրվարի, 2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, փոխանցում է Aysor.am-ը:

Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը:


© armedia.am