ՌԴ խաղաղապահները բարերարների հետ միասին մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մանկապարտեզում

13:14     12 փետրվարի, 2022

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի մանկապարտեզում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր Ստեփանակերտ քաղաքում թիվ 5 մանկապարտեզում մարդասիրական ակցիա է անցկացվել, երեխաներին մոտորիկան զարգացնող ուսուցողական խաղեր, նկարչական հավաքածուներ, մատիտներ, գուաշներ են տրվել։ Հաջորդ շաբաթ նախատեսվում են նաև նպատակային մարդասիրական ակցիաներ Ստեփանակերտ քաղաքում և հարակից գյուղերում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մանկապարտեզի միջոցառումների դահլիճում փափուկ և ուսումնական խաղալիքներ, ինչպես նաև գրենական պիտույքներ են հանձնել և նվիրել 100-ից ավելի երեխաների:

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Ստեփանակերտի հինգերորդ մանկապարտեզում։ Մանկապարտեզ է հաճախում 117 երեխա։ Շնորհակալություն հերթական ակտիվ փոխգործակցության համար, որը արդյունավետ կլինի նաև ապագայում»,- ասել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները նախատեսում էին ավելի քան 30 մարդասիրական ակցիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքներում, շրջաններում և հեռավոր գյուղերում, ինչպես նաև Լաչինի միջանցքում ներքին տեղահանվածների, կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։


© armedia.am