Կադիրովը դիմել է Զելենսկիին

18:08     14 փետրվարի, 2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկիին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Պարոն Զելենսկի, ծաղրածուության ժամանակն ավարտվել է։ Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամանակը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր «ավելի քան երբևէ» անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։

Նա նաև հիշեցրել է, որ ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ անձամբ՝ ռուսները չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։

«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար <...>»,- հավելել է նա։

Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում Կադիրովն իր հերթին նշել է, որ սիրում է այդ երկիրը։


© armedia.am